Վարչապետ Փաշինյանը և նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 10°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։

Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։

Լիահույս եմ, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։

Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ՀՀ վարչապետրի ուղերձում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։

Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։

Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

Թեմայի այլ նորություններ