Վահրամ Դումանյան. «Պատրաստ ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Վահրամ Դումանյան. «Պատրաստ ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով»

Վահրամ Դումանյան. «Պատրաստ ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով»

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի Եվրոպայի առաջնության անցկացումը. «Ծանրամարտը Հայաստանում շատ սիրված և բավականին մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, ու մենք կարող ենք հպարտանալ այս մարզաձևում ունեցած հաջողություններով: Ուրախ կլինենք, եթե միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարի անցկացումը մեզ վստահի: Կարող եք հավատացած լինել՝ մենք պատրաստ ենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելուն»:

Ըստ աղբյուրի՝  Ծանրամարտի Եվրոպայի  ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կարևորել է պետական աջակցությունն այդ գործընթացում և շեշտել՝ առանց այդ աջակցության, թերևս, հնարավոր չէ առաջադրված նպատակն իրագործել. «Տեսնում ենք՝ Հայաստանի կառավարությունն աջակցում է այս գաղափարի իրագործմանը, իսկ դա արդեն գործի կեսն է: Առաջին անգամ էինք Հայաստանում, ծանոթացանք ենթակառուցվածքներին, ու կարող եմ ասել՝ դրանք գոհացուցիչ են: Մայիսին համաժողով կունենանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք»:

Անտոնիո Կոնֆլիտին նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային և հայկական սպորտին առհասարակ. «Տեսնում եմ՝ որքան եք կարևորում սպորտը ձեր երկրում, ու իսկապես ուրախ եմ դրա համար: Սպորտն առաջին հերթին առողջություն է և կարգապահություն ու մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում»:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարտի 24-ին այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ