Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին և պետական պարգևներ հանձնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին և պետական պարգևներ հանձնել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով:

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ոստիկանության օրվա կապակցությամբ այս մեդալները հանձնել ձեզ:

Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք: Հայաստանի Հանրապետությունում անվտանգության բարձր մթնոլորտը զգում են նաև Հայաստան ժամանած հյուրերը, մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք, որի մասին ինձ ասում են տարբեր հանդիպումների ընթացքում:

Համոզված եմ, որ դուք ձեր ուժերը, կարողությունները, մասնագիտական հմտությունները կշարունակեք օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության կայունության, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, հանուն մեր երկրի բարօրության:

Առանձնակի շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին, մաղթում հաջողություններ նաև անձնական կյանքում և, իհարկե աշխատանքում՝ նոր կոչումներ, նոր մեդալներ:

Հույս եմ հայտնում, որ ոստիկանությունը մեծ պատասխանատվությամբ կկատարի իր վրա դրված առաքելությունը և կծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքների պահպանման համար»:

Թեմայի այլ նորություններ