Վահագն Խաչատուրյանը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Վահագն Խաչատուրյանը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Նախագահն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով:

Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում զարգացման չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը կարելի է դիտարկել որպես այդ քայլերից մեկը, քանի որ իտալական մի շարք ընկերություններ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել:

Թեմայի այլ նորություններ