Վահագն Խաչատուրյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Վահագն Խաչատուրյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին

Վահագն Խաչատուրյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության հարցերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների համատեղ իրականացմանը։

Թեմայի այլ նորություններ