Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել. Նազելի Բաղդասարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել. Նազելի Բաղդասարյան

Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել. Նազելի Բաղդասարյան

ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի 20-ին հանդիպել է շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուայի և ընկերության պատասխանատուների հետ:

Կարևորելով Տրանշ 3-ով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախալի են շինարարական աշխատանքների նոր տեմպերը․ «Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել և լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամանակին։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագիրը ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր մարզի համար մի քանի առումներով կենսական նշանակություն ունի, խոսքս թե լոգիստիկ առումով է, թե որպես հնարավորություն ու խթան տնտեսության զարգացման համար»։

Ծրագրի ղեկավար Կաօ Կուեյհուան նշել է, որ իրենց կողմից ամեն ինչ արվում է աշխատանքները որակով ու ժամանակին իրականացնելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի հատվածում իրականացվելիք աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

Նշենք, որ 2021 թվականին ճանապարհահատվածի շուրջ 75 տոկոսը բացվել է միակողմանի երթևեկության համար»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ