Ուկրաինայում ՀՀ դեսպանը Լվովի մարզպետին է ներկայացրել հայ համայնքի մեծածավալ հումանիտար աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ուկրաինայում ՀՀ դեսպանը Լվովի մարզպետին է ներկայացրել հայ համայնքի մեծածավալ հումանիտար աշխատանքը

Ուկրաինայում ՀՀ դեսպանը Լվովի մարզպետին է ներկայացրել հայ համայնքի մեծածավալ հումանիտար աշխատանքը

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր հանդիպել է Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ դեսպանությանը Լվովում հյուրընկալելու և ջերմ վերաբերմունքի համար։ Դեսպանը նաև իր կարեկցանքն ու համակրանքն է հայտնել տեղական իշխանություններին և Ուկրաինայի ամբողջ ժողովրդին։

Վ․ Կարապետյանը ներկայացրել է վերջին շրջանում Լվովի և ամբողջ Ուկրաինայի հայ համայնքի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության կատարած մեծածավալ հումանիտար աշխատանքը։

Մարզպետ Կոզիցկին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշեց, որ մշտապես զգում են Լվովի բազմադարյա պատմություն ունեցող հայ համայնքի օժանդակությունը, հատկապես այս՝ Ուկրաինայի համար դժվար օրերին։

Հանդիպմանը նաև ներկա էին դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Լվովի Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Կարապետը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանն ու Լվովի մարզի հայերի միության նախագահ Ավետիս Սարաջյանը։

 

Թեմայի այլ նորություններ