Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Այսօր` Ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո՛ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ` ձեր մեծ հոգու և վաստակի չափով:

Թող խաղաղությունն ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:

Թեմայի այլ նորություններ