Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների հանել են փողոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների հանել են փողոց

Թուրքիայում իշխանությունն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների հանել են փողոց

Ուժի ցուցադրում համընդհանուր ընտրություններից երկու շաբաթ առաջ. Թուրքիայում իշխանություններն ու ընդդիմությունը հազարավոր կողմնակիցների դուրս են բերել փողոց։

Կիրակի Անկարայում գործող նախագահ և իսլամական պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրահավաք է անցկացրել։ Իր ելույթում նա, որ երկիրը ղեկավարում է 2003 թվականից, խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»։

Մի շարք դիտորդներ նշում են, որ իշխանության և իշխող ԱԶԿ-ի ներկայացուցիչները լարվածության մթնոլորտ են ստեղծում և փորձում են «քրեականացնել» իրենց հակառակորդներին։ Օրերս ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն զուգահեռ է անցկացրել մայիսի 14-ի քվեարկության և 2016-ի ձախողված հեղաշրջման միջև։

Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ընտրողներին խոստացել է «Թուրքիան կրկին դարձնել դեպի լույսը» և «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»։ Նախագահական ընտրություններում նա առաջադրվել է ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիայի կողմից։

74-ամյա սոցիալ-դեմոկրատի հանրահավաքը տեղի է ունեցել Իզմիրում՝ Էգեյան ծովի ափին, որտեղ, ինչպես նաև Ստամբուլում, ընդդիմության դիրքերն ամուր են։ Նախորդ ընտրություններում Էրդողանը Իզմիրում, որը երկրի մեծությամբ երրորդ քաղաքն է, հավաքել էր ձայների մեկ երրորդից էլ պակաս:

Տարբեր հարցումների համաձայն՝ Քըլըչդարօղլուն առնվազն 5 տոկոսային կետով գերազանցում է իր մրցակցին, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում, որոնք կանցկացվեն նույն օրը՝ մայիսի 14-ին, առավելություն ունի իշխող կուսակցությունը։

Թեմայի այլ նորություններ