Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել ընտրությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել ընտրությունները

Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր չէ հետաձգել ընտրությունները

Թուրքիայի իշխող կուսակցությունը քննարկում է համընդհանուր ընտրությունների տարբերակներ, սակայն դրանք հետաձգելու մտադրություն կամ որոշում չկա, գրել է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թուրքիայում ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

Habertürk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հինգշաբթի հայտնել էր, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, ըստ հրապարակման՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK)՝ իշխող կուսակցության խնդրանքով։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունում դիտարկվում են բոլոր տարբերակները, սակայն մինչ այժմ ընտրությունները հետաձգելու որոշում կամ մտադրություն չկա։ Կարելի է ասել, որ նախագահ Էրդողանը կողմ է մայիսի 14-ին ընտրությունների անցկացմանը, իսկ կուսակցության որոշ անդամներ՝ հունիսի 18-ին։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը ընտրությունների հետ կապված մտահոգություններ չունի։ Բարձր ընտրական հանձնաժողովը երկրաշարժի գոտուց տեղափոխվածների և երկրաշարժի գոտում մնացածների քվեարկության հետ կապված աշխատանքներ կտանի՝ այս հարցերի շուրջ տարաձայնություններից խուսափելու համար»,- գրում է հոդվածի հեղինակ Հանդե Ֆիրաթը։

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական): Թուրք առաջնորդն ասել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընդունել այդ ամսաթիվը, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները, որոնք բավարար են՝ հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։

Էրդողանը լինելու է Հանրապետության միության թեկնածու. ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածու չի հայտարարել։ Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը կոչ էր արել հետաձգել ընտրությունները, քանի որ ավերիչ երկրաշարժերի ֆոնին «երկիրը պետք է ձերբազատվի նախընտրական սթրեսից»։

Թեմայի այլ նորություններ