Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նախապատրաստական աշխատանքները սկսված են
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նախապատրաստական աշխատանքները սկսված են

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նախապատրաստական աշխատանքները սկսված են

Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:

***

Մշակված նախագծի համաձայն՝ Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով: Այս շաբաթվա ընթացքում կտնկվի շուրջ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկն այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում:

***

«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:

***

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախատեսվում է լուսավորել նորովի: Քաղաքապետն առաջարկել է ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավվել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:

***

Երևանյան դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան այցելելու համայնքային ենթակայության կազմակերպություններ ու կառույցներ և տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպման ընթացքին: Էքսկուրսիաներն, ի դեպ, կկազմակերպվեն համայնքին պատկանող «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով:

Թեմայի այլ նորություններ