Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս կարևոր օրը մեր աջակցությունն ենք հայտնում Տորոնտոյի հայկական համայնքին»,- գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով հիշատակի միջոցառումից։