Տիգրան Խաչատրյանը և Վահե Հովհաննիսյանը կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Տիգրան Խաչատրյանը և Վահե Հովհաննիսյանը կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Տիգրան Խաչատրյանը և Վահե Հովհաննիսյանը կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Տիգրան Խաչատրյանին և Վահե Հովհաննիսյանին գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի ապրիլի 19-23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն)՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
  1. Տիգրան Խաչատրյանի և Վահե Հովհաննիսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Թեմայի այլ նորություններ