Թել Ավիվի օդանավակայանը տարհանել են ամերիկացի զբոսաշրջիկների ուղեբեռում հայտնաբերված ռումբի պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Թել Ավիվի օդանավակայանը տարհանել են ամերիկացի զբոսաշրջիկների ուղեբեռում հայտնաբերված ռումբի պատճառով

Թել Ավիվի օդանավակայանը տարհանել են ամերիկացի զբոսաշրջիկների ուղեբեռում հայտնաբերված ռումբի պատճառով

Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում հայտարարվել Է պայթյունի սպառնալիք եւ տարհանում Է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ժամանած ընտանիքի ուղեբեռում հայտնաբերվել Է չպայթած ռումբ:

Այդ մասին հաղորդել Է The Jeruselem Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ինչպես նշվում Է, ամերիկացի զբոսաշրջիկները չպայթած ռումբը գտել են Գոլանի բարձունքներ այցելության ժամանակ եւ որոշել են այն վերցնել իրենց հետ: Երբ նրանք անվտանության ծառայության տեսուչներին ցույց են տվել չպայթած ռումբը, շտապ տարհանում Է հայտարարվել պայթյունի սպառնալիքի պատճառով:

Սոցցանցերում ցուցադրված կադրերում երեւում Է, որ հայտարարությունից հետո օդանավակայանում խուճապ Է սկսվել: Մի տղամարդ վնասվածքներով հոսպիտալացվել Է այն բանից հետո, երբ փորձել Է մագլցելով անցնել ուղեբեռի կարուսելի վրայով: Ընտանիքի անդամներին, որոնք ռումբը բերել են օդանավակայան, չվերթ են նստեցրել անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից հարցաքննությունից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Թեմայի այլ նորություններ