Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով

Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ, 21 փող․, 3/1 հասցեում գտնվող «Էլիտ Շին Գրուպ»  ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստուգման ժամանակ չեն ներկայացվել ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսության տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունը և ռեեստրում գրանցման վկայականը։  

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ պետք է գրանցվի հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև առնվազն տարեկան 1 անգամ անցնի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ Այս պահանջները չկատարելը նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթում առկա ապացույցներով հիմնավորվել է այն փաստը, որ «Էլիտ Շին Գրուպ» ՍՊԸ-ն կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսությունը շահագործել է՝ առանց կատարելու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները։ 

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 1․000 000 (1 միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։

Թեմայի այլ նորություններ