Տեղ գյուղի սահմանային գոտում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Տեղ գյուղի սահմանային գոտում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Տեղ գյուղի սահմանային գոտում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանը ապրիլի 13-ին հրամանագիր է ստորագրել, որով հետմահու պարգևատրվել են Տեղ գյուղի սահմանային գոտում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողները:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Մկրտիչ Արմենի Հարությունյանին թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր

Արիության մեդալով՝

Արթուր Ավետիսի Սահակյանին՝ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

Հենրիկ Վաչագանի Քոչարյանին՝ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ

Նարեկ Գագիկի Սարգսյանին՝ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ:

Թեմայի այլ նորություններ