Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա

Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան: Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը:

Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է  «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Թեմայի այլ նորություններ