Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականնների հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականնների հիշատակին

Ստամբուլում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականնների հիշատակին

Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, որը ցեղասպանության տարիներին կրում էր Թաթավլա անունը, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականնների հիշատակին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

107 տարի առաջ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում սկսվեց հայ մտավորականության ձերբակալությունը:
 
Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըին:
 
Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
 
«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին»,-նշվել է հայտարարության մեջ:
 
«Ցանկանում ենք, որ  այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք, որը կունենա Զաբել Եսայանի, Կոմիտասի, Մկրտիչ Մարգոսյանի, Հրանտ Դինքի, Սարգիս Սերոփյանի, Ահմեթ Քայայի, Յաշար Քեմալի, Թահիր Էլչիի եղբայրական ոգին»,-նշել են միջոցառման մասնակիցները:

Թեմայի այլ նորություններ