Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը՝ տեղեկացնում են տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարությունից:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը  2022 թ. փետրվարի 16-ին հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Նախարարությունից հայտնում են, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Մրցույթի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թ. հունիսի 9-ը՝ ժամը 15:00-ը (Երևանի ժամանակով):

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ecepp.ebrd.com/respond/6A8T7W9M73, https://armroad.am/en/procurement/tenders

Թեմայի այլ նորություններ