Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Արևմուտքը Դամասկոսին օգնություն չի ցուցաբերում երկրաշարժից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Արևմուտքը Դամասկոսին օգնություն չի ցուցաբերում երկրաշարժից հետո

Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Արևմուտքը Դամասկոսին օգնություն չի ցուցաբերում երկրաշարժից հետո

Սիրիայի նախագահի խորհրդական Բութեինա Շաաբանը հայտարարել է, որ արևմտյան երկրները երկրաշարժից հետո օգնություն չեն ցուցաբերում Սիրիայի կառավարությանը, այլ աջակցությունն ուղարկում են միայն ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներ` «Սպիտակ սաղավարտներ» խմբավորմանը։ Այդ մասին հայտնում են «Sky News»-ից:

 

 

«Ցավոք, Արևմուտքին անհանգստացնում են միայն այն տարածքները, որտեղ ահաբեկիչներն են, որտեղ «Սպիտակ սաղավարտներն» են, բայց նրանց չեն անհանգստացնում այն ​​տարածքները, որտեղ ապրում է սիրիացիների մեծամասնությունը... Ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միայն պաշտպանում են... «Սպիտակ սաղավարտներին»... Փողերի մեծ մասը, ողջ սարքավորումը Եվրոպայից և ԱՄՆ-ից ուղարկվել է Թուրքիա:

Սիրիայի համար Եվրոպայից բոլորովին ոչինչ (խմբ.՝ չի եկել)», - Շաաբանն ասել Է բրիտանական Sky News հեռուստաալիքին: Սիրիայի նախագահի խորհրդականը նաև նշել է, որ Սիրիայի կարողություններն՝ արձագանքելու ավերիչ երկրաշարժին, խոչընդոտվել են «վերջին 12 տարիների ընթացքում ահաբեկչության դեմ իրենց մղած պայքարի պատճառով»:

Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհվել է առնվազն 3100 մարդ, այդ թվում՝ 1900 մարդ՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում: Փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները շարունակվում են: Երկուշաբթի օրը երկու հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի տարածքում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից տուժածների համար։ Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Թեմայի այլ նորություններ