Սի Ծինփինն ու Էբրահիմ Ռայիսին կոչ են արել ստեղծել պայմաններ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Սի Ծինփինն ու Էբրահիմ Ռայիսին կոչ են արել ստեղծել պայմաններ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար

Սի Ծինփինն ու Էբրահիմ Ռայիսին կոչ են արել ստեղծել պայմաններ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին միջազգային հանրությանը կոչ են արել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Այդ մասին նշված է Պեկինում երկու երկրների նախագահների բանակցություններից հետո երեկ ընդունված համատեղ հայտարարությունում։
 
«Չինաստանն ու Իրանը միջազգային հանրությանը, հատկապես համապատասխան կողմերին (Ռուսաստանին և Ուկրաինային-խմբ․) կոչ են անում պայմաններ ստեղծել ուկրաինական ճգնաժամը խաղաղ կարգավորելու համար»,- նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։
 
Նշենք, որ Ռայիսին փետրվարի 14-16-ը պետական այցով Չինաստանում էր գտնվում, Չինաստանի նախագահի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել այցի առաջին օրը՝ Պեկինում։

Թեմայի այլ նորություններ