«Սեւան» ազգային պարկի տարածքում սկսվել են ծառատնկման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

«Սեւան» ազգային պարկի տարածքում սկսվել են ծառատնկման աշխատանքները

«Սեւան» ազգային պարկի տարածքում սկսվել են ծառատնկման աշխատանքները

Արդեն մի քանի օր է, ինչ  «Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Մարտունի համայնքի  Վարդենիկ եւ Ներքին Գետաշեն գյուղերի վարչական սահմաններում գտնվող համայնքներում,  մեկնարկել են ծառատնկման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ՝ հիմնականում բարդի, որոշակի հատվածներում՝ նաեւ սոճի։

«Արդեն մեր աշխատակիցների ուժերով Վարդենիկի եւ Ներքին Գետաշենի հատվածներում տնկվել է  շուրջ 1000 ծառ: Ծառատունկը կավարտենք առաջիկա 10 օրերի ընթացքում։ Բացի այդ,  նախատեսել ենք «Սեւան» ազգային պարկի տնկարանից շուրջ 3000 ծառ տրամադրել Գեղարքունիքի մարզպետարանին եւ մարզի համայնքներին՝ բնակավայրերի ներսում կամ ճանապարհաեզրերին ծառատնկումներ  կատարելու նպատակով: Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում տնկված ծառերը եղել են կենսունակ, իսկ այս տարի թարմացվում են չորացած կամ նորմալ զարգացում չապահոված տնկիները։ Ծառերի խնամքն ու պահպանությունը գտնվում են մեր աշխատակիցների ամենօրյա հոգատարության ներքո»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Թեմայի այլ նորություններ