Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կմասնակցեն ավանդական դարձած ջահերով երթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կմասնակցեն ավանդական դարձած ջահերով երթին

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կմասնակցեն ավանդական դարձած ջահերով երթին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երթն այս տարի անցկացվելու է «Տեր ենք Արցախին» կարգախոսով: Հիշեցնենք, ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ վերջինս ևս մասնակցելու է Ջահերով  երթին: 

Այս տարի ջահերով երթը մեկնարկելու է ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Հիշեցնենք, որ այս տարի ջահերով երթը տարբերվելու է նախորդ տարիներից։ Այս անգամ երթի մասնակիցները հուշահամալիր բարձրանալուց հետո չեն իջնելու, գիշերելու են այնտես։

Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցով կոչ է արել գալ Հանրապետության Հրապարակ և մասնակցել ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ, եթե "դեմ են Հայաստանի ու Արցախի թրքացմանը, կողմ են ուժեղ Հայաստան և Արցախ ունենալուն, միասին ցույց տալու արտաքին և ներքին թշնամուն, որ հայ ազգը չի հանձնվելու":

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր հերթին, այսօր՝ ժամը 18:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկ շաբաթվա ակցիան:

Թեմայի այլ նորություններ