Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
 
Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին.
 
«Իհարկե, սա նաև նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան և հնարավորություն կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաև ստանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն ներկայացվող պահանջները»:
 
Ի դեպ, նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողներն, իրենց փորձից ելնելով, նշել են, որ այն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ կարճ ժամանակում կարողանում են ստանալ ապրանքը և տնօրինել, ըստ նպատակային կիրառության:
 
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Տնտեսվարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են՝ իրականացվում են բոլոր քայլերը՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը հանձնարարել է աշխատանքային հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:

Թեմայի այլ նորություններ