Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:

«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:

Թեմայի այլ նորություններ