Քննարկվել են ՀՀ կառավարության և Կատարի ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Քննարկվել են ՀՀ կառավարության և Կատարի ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր կեցավայրում ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու այն հեռանկարային նախագծերի մասին, որոնց իրականացման ուղղությամբ հնարավոր է հաստատել սերտ համագործակցություն:

Մանսուր Ալ-Մահմուդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած գործակալությունը պատրաստ է արդյունավետ փոխգործակցություն հաստատել հայկական կողմի հետ:

Թեմայի այլ նորություններ