Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 31°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    50%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    48%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ ալ-Մահմուդին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները և հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն:

Նրա խոսքով՝ Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար:

Թեմայի այլ նորություններ