ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ է նշանակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ է նշանակվել

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ է նշանակվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից: Ներկայացնում ենք Զաքարյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Կենսագրություն

Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին:

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ

IX.2015թ.- XII.2015թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2015-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2017-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, պետի տեղակալ

2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Թեմայի այլ նորություններ