Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը

Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտեց հերթական նիստը, որի ընթացքում 7 կողմ ձայնով ընդունվեց հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Այսպիսով, ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչեւ մայիսի 26: Կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը, ժամը 18:00-ն:

Փաստաթղթերի հետ միասին կուսակցություններն ու դաշինքները կարող են ԿԸՀ ներկայացնել նաեւ քարոզչական վահանակների վրա պաստառների տեղադրման հայտեր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը գովազդային վահանակներ ունեցող կազմակերպություննեին հորդորեց մինչեւ մայիսի 22-ը ներկայցնել ազատ վահանակների մասին տեղեկություն, որպեսզի դրանք հնարավոր լինի բաշխել:

Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-ից 30-ը: 

Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում պետք է փակցված լինեն մայիսի 31-ին:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Սա ամենակարեւոր միջոցառումների մասին տեղեկությունն է, առաջկայում, ըստ ԿԸՀ նախագահի, կայքում կհրապարակվի ժամանակացույցը, որում ներառված են 113 տարբեր միջոցառումներ:

Խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ: Համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը: «Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սբատյանը:

Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ:

ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

Թեմայի այլ նորություններ