Քաղաքապետ Սարգսյանը մասնակցել է «Հայ մանուկ» ծրագրի վիճակահանությանը. ծրագրից կօգտվի ևս 152 ամուսնական զույգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Քաղաքապետ Սարգսյանը մասնակցել է «Հայ մանուկ» ծրագրի վիճակահանությանը. ծրագրից կօգտվի ևս 152 ամուսնական զույգ

Քաղաքապետ Սարգսյանը մասնակցել է «Հայ մանուկ» ծրագրի վիճակահանությանը. ծրագրից կօգտվի ևս 152 ամուսնական զույգ

«Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակում ևս 152 ամուսնական զույգեր բարերարների աջակցությամբ հնարավորություն կունենան երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության: Բարեգործական ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Հայ մանուկ»-ը նախագիծ է, որն օգնում է ամուսնական զույգերին, ովքեր չունեն բավարար միջոցներ, բժշկական դժվարամատչելի ծառայությունների օգնությամբ երեխա ունենալ:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին կարևոր այս գաղափարը ծրագիր դարձնելու համար։

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո շատ կարևոր է, որ հայ ըտանիքներում որքան հնարավոր է շատ լսվի մանկան ճիչը: Այս ուղղությամբ պետությունը, համայնքը ևս ունեն մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ»,- նշել է քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ