Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիթ Մեդնեին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Լատվիա փոխգործակցության հեռանկարներին: 

Թեմայի այլ նորություններ