Պաշտպանը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Պաշտպանը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Պաշտպանը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ 

Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից: 

Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Թեմայի այլ նորություններ