Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ

Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ

Անգալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Աստոն Վիլա»-ին:

Տան տերերին` «Աստոն Վիլա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը 24-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ կեսում ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև հաղթանակ կորզեց 1:3 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը, Մեյսոն Գրինվուդը և Էդինսոն Կավանին:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 70 միավոր: 80 միավորով առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

Ավարտվեց ՖԻՖԱ հիմնադրամի և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։  

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: այաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել էր որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի եզրափակիչ՝ յոթերորդ օրը, միջոցառումները անցկացվեցին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Ֆուտբոլային տարբեր խաղերից հետո կայացավ ծրագրի փակման արարողությունը։

Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում:
 

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և մեկ անգամ էլ աչքի ընկավ անձամբ` 78-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է:

Ավելի վաղ ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել «Ինտեր»-ը:

Թեմայի այլ նորություններ