Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.05.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.05.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.05.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Այսօր առավոտյան Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է իրականացրել Գազայի ուղղությամբ, իսկ իսլամիստական խմբավորումն ու պաղեստինյան այլ գրոհայիններ բազմաթիվ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ու Բերշեբայի ուղղությամբ։ Բախումները Իրսայելի ու «Համաս» պաղեստինյան իսլամիստական շարժման միջև ուժգնացել են մայիսի 12-ից, ինչի հետևանքով առնվազն 35 մարդ սպանվել է Գազայում ու 5-ը՝ Իսրայելում։ ,

Cover

Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Ասում են՝ մեկ ամիս է՝ նման խնդիր ունեն և որոշել են վերջապես խնդրի մասին բարձրաձայնել գործադուլի միջոցով:

Cover

Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է աջակցել ՄԻԵԴ ջանքերին՝ հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը՝ անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ։

Cover

Երուսաղեմի որոշ թաղամասեր, հիմնականում՝ մուսուլմանական, փոթորկոտ վիճակում են, տակնուվրա եղած։ Հայկական թաղամասն ավելի հանդարտ է եւ մուսուլմանական փողոցների հետ մասնավոր կապ չունի։ Թել Ավիվի եւ մյուս քաղաքների հայ բնակչության շրջանում կորուստների լուրեր չեն եղել: [Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահակյան]

ԱԱԾ-ն հայտարարում է | National security service

Ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրգործի նախաքննությունը։ Զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար: [ԱԱԾ]

Cover

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։ [ՀՀ ԱՆ]

Cover

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել։ Նրա խոսքով՝ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է: Նա նաև հայտնեց, որ հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում: Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի։

Cover

Մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում: Երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք:

Cover

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Սուրեն Պապիկյանը, շտաբի մյուս անդամները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը։ [«ՔՊ» խոսնակ Վահագն Ալեքսանյան]

Cover

Բողոքի ակցիա իրականացնող վարորդների խոսքով՝ արդեն 2-րդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են դուրս եկել երթուղի, իսկ այսօր որոշել են՝ չեն վարելու երթուղայինները և այդկերպ բարձրաձայնելու են իրենց բողոքի ձայնը: Վարորդներից մեկը մանրամասնեց, որ առավոտյան ժամը 5-ից այստեղ են և սպասում ենքվառելիքի, բայց մինչև հիմա չեն ստացել։ «Եթե մեզ անգամ այսօր վառելիք տրամադրեն, միևնույն է, մեր աշխատանքը խափանվել է: Մենք․ մի ամիս է, ինչ ծերը ծերին հասցնում էինք, քանի որ քիչ էին տալիս, իսկ այսօր արդեն ընդհանրապես չեն տալիս վառելիք»,- նշեց նա։

Cover

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը կես ժամ առաջ Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։ Փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։

Cover

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

Cover

Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը՝ նշելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։

Cover

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյան ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, ըստ որի՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ մի քանի կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ինչը հաստատում է նաեւ Վերիշենի ղեկավարը։

Cover

Իշխանասար վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտնեց, որ Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել․ «Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի կրակոց չկա։ Մեր ամբողջ նախիրը հիմա էլ այդ դաշտերում է»։

Այսօր 14:02 - Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել: [«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյան]

Այսօր 14։04 - Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հերքեց տեղեկությունները, թե հակառակորդը Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։ 

Cover

Այսօր մայրաքաղաքի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք մատակարարող CPS–ը չի կատարում իր պարտավորությունները։ Վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում և չեն ընդունում պարտքերը ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին։ [ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՍՊԸ]

Cover

Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: [ՀՀ ԱԱԾ]

Այսօր 14։45 -  Ջերմուկում հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել։ Այս մասին ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ «Ես կխնդրեի ՊՆ-ի լրատվականից ճշտել, բայց Ջերմուկի հետ կապված կարող եմ ասել, որ որեւիցե խնդիր չի եղել, առողջարանները գործում են, ժողովուրդը խաղաղ․․․ Ես որեւէ ահազանգ չեմ ստացել, որ նման խնդիր կա։ Պն-ի հաղորդագրությունից, լուրերից տեղեկացանք, որ կարծես Սյունիքի կողմում են ինչ-որ զարգացումներ եղել, բայց ոչ Ջերմուկում»։

Այսօր 15:05 - 3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թ․ տարվա պլանի, իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում: [ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյան] 

Cover

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Cover

Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում; [ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան] 

Cover

Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը: [ՀՀ ՄԻՊ]

Cover

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով: Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: [ՀՀ ԱՆ]

Cover

Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես: Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև ՀՀ պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով։ [Անդրանիկ Քոչարյան] 

Cover

Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում է մեր երկու երկրներին: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ [Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի]

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան |  ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Այսօր 17։01 - Այս պահին նրանք (ադրբեջանցիները- խմբ․) իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

Cover

Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: [ՀՀ գլխավոր դատախազություն]

Cover

Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը՝ ժողովրդավարության սկզբունքներին։ [Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի]

Cover

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը:

Այսօր 18:00 - Մայիսի 12-ին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը: [ՀՀ ԱԳՆ]

Cover

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: Դիմումները պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ՝ հարձակումներ քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք, գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն։ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը ՄԻԵԴ է ներկայացվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին:

Այսօր 19:50 - Գորիսի Վերիշեն գյուղում լարվածություն չկա։ Մարդիկ ասում են, որ Ադրբեջանական զինուժը Սև լճի ուղղությամբ 2 կմ առաջ է եկել։ Ընդ որում, ըստ գյուղացիների, առաջանալիս հանդիպել են տեղացի հովվի, որին հորդորել են ետ գնալ։ Վերջինս էլ տարածել է լուրերը։ Ըստ գյուղացիների՝ ներկայում հայկական զինուժը, ռուս խաղաղապահները և մարզային իշխանությունը Սև լճի տարածքում են, բանակցում են։ Մարդիկ փողոցներում էին, ասում էին, որ առավոտյան դաշտերում են եղել։ Նրանց զանգել են ու հայտնել, որ ադրբեջանցիներն առաջացել են։ Մարդիկ լարված եկել են գյուղ, բայց պարզվել է, որ կեղծ է։ Ինչ վերաբերում է Սև լճի շրջանում առաջխաղացմանը, գյուղացիները հայտնեցին, որ հայկական զինուժը ռուսների հետ բանակցում է լճի հարցով։ Սյունիքի մարզի ճանապարհին օդում հայկական (և/կամ ռուսական) ռազմական ուղղաթիռներ էին պտտվում: Իշխանասարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղի շուրջ լուրերի մասին իմացել են լրատվամիջոցներից։ Նրանք կրակոցի, պայթյունի և այլ արտառոց ձայներ չեն լսել։ Որ ինչ-որ բան է կատարվում, իմացել են օդում ուղղաթիռների ներկայությունից։ Նրանք հորդորեցին լրատվամիջոցներին զգուշավոր լինել տեղեկատվություն տարածելիս։ |civilnet.am|

Cover

Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանակցություններն ընթացքում են, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Իրենք մի հատ քարտեզ են վերցրել, դրանով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է։ Հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք՝ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: Տարբեր հատվածներում տարբեր չափի են առաջ անցել՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են: [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան] 

Cover

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզզեդդին ալ-Քասամի» բրիգադի մարտական թևը հայտարարել է իսրայելական Աշկելոն, Նեթիվոտ և Սդերոտ քաղաքների ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Հարվածներն արմատականների պատասխանն են իրենց մի քանի հրամանատարների (ներառյալ Գազայի համար պատասխանատու Բասսեմ Իսու) զոհվելու, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի կողմից գնդակոծությունների հետևանքով 16 հարկանի շենքի ավերման և Բուրջ աշ-Շուրուկի ոչնչացման:

Cover

Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում։ [ՌԴ ՊՆ] 

Cover

Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի ԲԿ տեղափոխված 17 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 5-ը: Նրանցից երեքը 0-5 տարեկան են, երկուսը՝ 25-40: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով: Չնայած տարածված լուրերին՝ ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն:

Այսօր 22:34 - Մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։ Այս մասին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնն (Info chechk) ու նշում. Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատեցին, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։

Այսօր 23:02 - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ