Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու․ Գրիգորյանը՝ «Նեմեսիս» հուշարձանը ապամոնտաժելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու․ Գրիգորյանը՝ «Նեմեսիս» հուշարձանը ապամոնտաժելու մասին

Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու․ Գրիգորյանը՝ «Նեմեսիս» հուշարձանը ապամոնտաժելու մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։

Այս մասին նա այսօր հայտարարեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանում «Նեմեսիս»-ի գործողությունների մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին։

«Կքանդվի՞ հուշարձանը, թե՞ ոչ, ՏԻՄ-ի որոշելու հարցն է։ Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ 

Չավուշօղլուն օրեր անց հաստատել էր, որ Թուրքիան դիտավորյալ է փակել օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Ըստ նրա՝ պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացումն է:

Մեկ օր անց նա հավելել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը ոչ միայն Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռչող օդանավերի, այլ նաև հայկական կողմի VIP թռիչքների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի «Նեմեսիս» հուշարձանը։

«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ»,- սպառնացել է Չավուշօղլուն։

Թեմայի այլ նորություններ