ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ:

Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը:

Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն:

Թեմայի այլ նորություններ