ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը:

Կիսաեզրափակիչներին մասնակցում էր 4 հայ բռցքամարտիկ: Նրանցից մեկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, արդեն ավարտել է իր ելույթը: Նա հաղթել է լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ:

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում փայլուն հաղթանակներ են տարել և նույնպես դուրս են եկել եզրափակիչ, որտեղ վաղը՝ մայիսի 30-ին, կպայքարեն ոսկե մեդալների համար:

Թեմայի այլ նորություններ