Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 31°C
    32%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    51%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 27°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանների հարցը։ Ինչպես հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստորեն կատարել եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, առաջին հերթին` հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

Թեմայի այլ նորություններ