ՊՊԾ հաշվեկշռում գրանցված մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան քիչ առաջ վթարի է ենթարկվել Երեւանի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում: Նշված հատվածում միմյանց են բախվել «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: 2 հոգի թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Հանգամանքները պարզվում են։