ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    70%
    18 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    76%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե, իբր, ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։
 
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
 
Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար:
 
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ