Ներդրումային հոսքով պայմանավորված՝ փաստաբանական ընկերությունները կարող են իրականացնել Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի որոշ գործառույթներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Ներդրումային հոսքով պայմանավորված՝ փաստաբանական ընկերությունները կարող են իրականացնել Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի որոշ գործառույթներ

Ներդրումային հոսքով պայմանավորված՝ փաստաբանական ընկերությունները կարող են իրականացնել Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի որոշ գործառույթներ

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ հանդիպում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրեցին Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը, պայմանները: Հանդիպման առաջին հատվածում Գործակալության կողմից ներկայացվեց e-register տեղեկատվական համակարգը, սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման նպատակով պայմանագրի կնքման կարգը, ինչպես նաև առավել հաճախ մատուցվող ծառայությունների իրականացման հերթական քայլերը, լրացման ենթակա դաշտերը։

«Երկու գործառույթ, որոնք այդ ծառայությունները մատուցելու են, հենց Պետռեգիստրի գործառույթներն են լինելու՝ տիպային կանոնադրությունների հաստատումը և անհատ ձեռներեցների գրանցումը»,- ասաց Մինասյանը:

Կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման հիման վրա՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացնել նաև այն փաստաբանական գրասենյակները և փաստաբանները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեն, գործունեություն են իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։  Այս պահին նշված որոշմամբ սահմանված պայմանագիր է կնքվել 3 փաստաբանական գրասենյակի հետ՝ «Կոնցեռն-Դիալոգ» ՍՊԸ, «Թիքեյ ընդ փարթներս» ՓԲԸ և «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊԸ։

«Սահմանվել է նաև վճար, բացի տարեկան 500 հազար դրամ  միանվագ վճարումից, փաստաբանական ընկերությունը կարող է ամսական  կտրվածով վճարել: Փաստաբանը կամ իրավաբանական ընկերությունը դիմում է Պետռեգիստրի սպասարկման գրասենյակ, և գրասենյակը ունի պարտավորություն երկշաբաթյա ժամկետում արդեն կնքել այդ պայմանագիրը»,- նշեց Մինասյանը:

Ըստ փոխնախարարի՝ համապատասխան պայմանագրի կնքումից հետո փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակի աշխատողն անցնում է վերապատրաստման դասընթացներ, ստանում մուտքանուն և գաղտնաբառ տեղեկատվական համակարգ մուտքն ապահովելու համար։

Մինասյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում ներդրողների մեծ հոսք կա, և դրա հետ կապված Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի ծանրաբեռնվածությունն ավելացել է:

«Մեր այսօրվա քննարկումը շատ ճիշտ ժամանակին է, որպեսզի, ներդրումային հոսքով պայմանավորված, փաստաբանները և իրավաբանական ընկերությունները կարողանան իրենց ծառայությունների որակը էլ ավելի բարելավել: Ունեմ խորը համոզմունք, որ իրավաբանական ծառայություններ մատուցողները ամենակարևոր և առաջնային օղակն են, որի դուռը ծեծում է ներդրողը»,- նշեց Գրիգոր Մինասյանը:

Հանդիպման երկրորդ հատվածում Գործակալության մասնագետները պատասխանեցին հանդիպման մասնակիցների հարցադրումներին։

Հանդիպման նպատակն էր այն փաստաբանական գրասենյակների համար, որոնք արդեն իսկ իրականացնում են սպասարկման գրասենյակի գործառույթներ, ևս մեկ անգամ թարմացնել վերապատրաստման դասընթացին ստացած տեղեկությունները, այլ անձանց համար՝ ներկայացնել սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման, ինչպես նաև ամենահաճախ պահանջվող ծառայությունների համար դիմումները մուտքագրելու կարգը։

Թեմայի այլ նորություններ