Նազելի Բաղդասարյանը Հակոբ Արշակյանի հետ այցելել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Նազելի Բաղդասարյանը Հակոբ Արշակյանի հետ այցելել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան

Նազելի Բաղդասարյանը Հակոբ Արշակյանի հետ այցելել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ այսօր այցելել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:

«Հյուրերը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։ Այստեղ ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Ձիթողցոնց տուն-թանգարանը 1872 թվականի կառույց է, եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը, 1984 թվականից գործում է որպես թանգարան»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ