ՆԱՏՕ-ում Թուրքիային խորհուրդ են տվել աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ՆԱՏՕ-ում Թուրքիային խորհուրդ են տվել աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

ՆԱՏՕ-ում Թուրքիային խորհուրդ են տվել աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն կարծիքին Է, որ Թուրքիան կարող է միաժամանակ վավերացնել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները։ Այդ մասին հայտնում են «РИА Новости» գործակալությունից:

«Ֆինլանդիան և Շվեդիան հայտերը ներկայացրել են միասին,  Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում Է ընդունվել այս երկու երկրներին դաշինք հրավիրելու վերաբերյալ, այնուհետև բոլոր դաշնակիցներն ստորագրել են նրանց անդամակցության արձանագրությունը», - իր դիրքորոշումը պարզաբանել Է Ստոլտենբերգը։ Նա հիշեցրել է, որ 28 երկրներ արդեն ստորագրել են արձանագրությունները։

«Այժմ Թուրքիան պետք է որոշի՝ վավերացնել արդյոք մեկ փաստաթուղթը, թե երկուսը միանգամից, ինչպես ես առաջարկում եմ: Դա ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Թուրքիայի որոշումն է: Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, կմեկնի Թուրքիա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Անկարայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության որոշումների վավերացման հարցը։

Թեմայի այլ նորություններ