Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ անօդաչուով հարձակման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 29°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ անօդաչուով հարձակման մասին

Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ անօդաչուով հարձակման մասին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաեիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հայտնել է, որ «նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու» շաբաթ օրը Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակման համար, ինչի հետևանքով, ըստ Թեհրանի, ո՛չ զոհեր կան, ո՛չ ծանր վնասներ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։
 
«Իրանը հավատարիմ է իր լեգիտիմ ու առաջնային իրավունքին՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու վճռականորեն պատասխանելու սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ցանկացած փորձի կամ սխալ արարքի երբ ու որտեղ անհրաժեշտ լինի»,- գրել է Իրավանին իր նամակում։
 
Նա նաև նշել է, որ սիոնիստական ռեժիմի այս արարքները միջազգային իրավունքի խախտում են։
 
Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։
 
Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։
 
Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը։

Թեմայի այլ նորություններ