Նախատեսվում է Աբովյանում, Արզնիում և Բալահովիտում կառուցել բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Նախատեսվում է Աբովյանում, Արզնիում և Բալահովիտում կառուցել բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը

Նախատեսվում է Աբովյանում, Արզնիում և Բալահովիտում կառուցել բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների, Էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության և կադաստրի պետական կոմիտեների գործընկերները: Նպատակն  ընկերության կողմից առաջարկվող ծրագրի շնորհանդեսի ներկայացումն է եղել, որպեսզի ՀՀ կառավարության անդամները ծրագրի մասին ավելի համապարփակ տեղեկություն ունենան:

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ  Հայաստանի համար կարևոր է ներդրումային ծրագրերի առկայությունը, և հանդիպումը կօգնի ավելի հստակ պատկերացում կազմել հետագա անելիքների վերաբերյալ:

Ծրագրով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքներում կառուցել «Հայփրոսփեքթ» բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը` համապատասխան ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր, որն իր մեջ ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի):

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջարկվող ծրագրի հետ կապված մի շարք հարցերի, արվել են առաջարկություններ, դիտողություններ:

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Կադաստրի կոմիտեում՝ առավել մանրամասն քննարկելու ոլորտին առնչվող հարցերը:

Թեմայի այլ նորություններ