Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:

ԶՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Covid-19 համավարակից հետո կազմակերպության առաջին նստաշրջանն անցկացվում է Երևանում և շնորհավորել է Հայաստանին՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքի բարելավմանը և եվրոպական տարածաշրջանում երկրի ճանաչելիության բարձրացմանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:

Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:

Թեմայի այլ նորություններ