Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք իրոք բարեկամական երկրներ ենք և աշխարհագրական հեռավորությունը չի խանգարում մեր բարեկամությունը շարունակելուն: Կուբան հանրահայտ երկիր է աշխարհում, նաև յուրահատուկ երկիր է և 1959 թվականից հետո ավելի հանրահռչակ է դարձել: Մենք համոզված ենք, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այդ տարիների ընթացքում և որոնք ունեք շարունակական են լինելու: Ձեր նշանակմամբ նաև մենք ավելի կակտիվացնենք մեր համատեղ անելիքները»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նորանշանակ դեսպանը նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության և ջերմագին խոսքերի համար: Չնայած նրան, որ մեր երկրները փոքր երկրներ են, մենք կարողացել ենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները բավական երկար տարիներ և չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կուբայի համագործակցության համար հնարավորությունները՝ մասնավորապես առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի համագործակցությունը և շեշտվել երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ