Մյունխենում գումարվում է անվտանգության ամենամյա համաժողովը. մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Մյունխենում գումարվում է անվտանգության ամենամյա համաժողովը. մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Մյունխենում գումարվում է անվտանգության ամենամյա համաժողովը. մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ երեկվանից հավաքվում են Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ այսօր գումարվում է Անվտանգության ավանդական համաժողովը:

Մասնակիցների թվում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և միանգամայն հավանական է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Մյունխենում:

Նախորդ անգամ Բավարիայի մայրաքաղաքում Փաշինյան - Ալիև հանդիպումն ու ղարաբաղյան թեմայով սուր բանավեճը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին՝ սեպտեմբեր 27-ին սկսված արյունալի պատերազմից ամիսներ առաջ:

Մյունխենյան Անվտանգության համաժողովը 59-րդ անգամ է գումարվելու և կտևի մինչև փետրվարի 19-ը: Այս մեկն ուշագրավ է ռուս - ուկրաինական պատերազմի առնչությամբ, քանի որ սոսկ օրերի տարբերությամբ համընկնում է Ուկրաինայի վրա 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստանի հարձակման առաջին տարելիցին:

Մյունխենում կհանդիպեն հարյուրավոր պետական այրեր, նրանցից ավելի քան 100-ը՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ:

Արդեն Մյունխենում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, բնականաբար, ներկա կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և մի քանի տասնյակ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ուկրաինայից Մյունխենում ներկա կլինեն մոտ երկու տասնյակ քաղաքական գործիչներ: Անցյալ տարվա համաժողովում՝ պատերազմից օրեր առաջ, երբ արդեն ակնհայտ էր, որ Ուկրաինայի սահմանների մոտ կուտակված ռուսական բանակը պատրաստվում է անցնել գործողության, Վլադիմիր Զելենսկին հավաքի մասնակիցներին ասել է, որ եթե ռուսները մի բան սկսեն, աշխարհում ոչ ոք չի խուսափի դժվարություններից, և որ պետք է ամեն ինչ անել դա կանխելու համար:

«Ավաղ, մեր ձայնն այն ժամանակ չլսեցին, բայց տարվա ընթացքում աշխարհի վերաբերմունքը փոխվեց», - ասել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Սիզովը:

Այս տարի Զելենսկին տեսաուղերձով կբացի Մյունխենի համաժողովը: Ապա կխոսեն Շոլցն ու Մակրոնը: Վստահ կրելի է ասել, որ Արևմուտքը կվերահաստատի Ուկրաինային սատարելու հանձնառությունը: ՆԱՏՕ-ն արդեն գիտակցում է, որ այս հակամարտությունն արագ չի ավարտվի:

«Մենք պետք է պատրաստվենք երկարատև հակամարտության: Մենք Ուկրաինային կսատարենք այնքան, որքան անհրաժեշտ է, մենք ողջունում ենք այդ հարցում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:

Թեմայի այլ նորություններ