Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում ընթացող ֆորումի շրջանակում փորձի փոխանակման ուղղությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում ընթացող ֆորումի շրջանակում փորձի փոխանակման ուղղությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում ընթացող ֆորումի շրջանակում փորձի փոխանակման ուղղությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Դանիայի պատվիրակության՝ ի դեմս իմիգրացիայի եւ ինտեգրացիայի նախարարության պետքարտուղարի տեղակալ Հաննե Շտիգ Անդերսենի, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով հատուկ բանագնաց Յուստ Կլարենբեեկի և Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության նախարարության պետքարտուղար Ջենի Օլսոնի հետ:

Ինչպես  հայտնում են Միգրացիոն ծառայությունից, կողմերի հետ Արմեն Ղազարյանը քննարկել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հնարավոր համագործակցության հարցեր, ռեադմիսիոն գործընթացները, ներկայացրել է Հայաստանում ապաստանի համակարգը, մասնավորապես նոր հատուկ կացարանի շինարարությունը ապաստան հայցողների համար: Գործընկերները դիտարկել են Հայաստանում գործունեության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Որպես միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություն՝ Ղազարյանը շեշտադրել է գործընթացների թվայնացումը: 

Միջազգային գործընկերների հետ Ղազարյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել հետագայում ևս փորձի փոխանակման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ