Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր մարմինը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

1lurer.am-ի փոխանցմամբ, այն վերնագրված է հետևյալ կերպ. «Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը»:

Փաստաթղթում խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժած ժողովուրդներից ու դավանանք ունեցողներից ներում խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«100 տարի է անցել Մեծ Եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին՝ 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուրհազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու ստեղծելու գաղափարը գերակա դարձնելու, տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռանալ տալու նպատակը ցավալիորեն հասել է մինչև մեր օրեր: Ընդգծվում է նաև, որ այդ ամոթալի երևույթներին առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:

«Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ միասին խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը հանդիսացող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերություններ զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից»,- նշված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը շեշտել է, որ կիսում է 107 տարվա ցավը և հիշում Ցեղասպանության զոհերին:

Թեմայի այլ նորություններ